Եթե ունեք հետաքրքիր ինֆորմացիա կամ նյութ, որը կհետաքրքրի երիտասարդներին, ուսանողներին և բոլոր մեր կայքից օգտվողներին, ապա ընտրելով տվյալ բաժիններից որևե մեկը ավելացրեք ձեր կայքի կամ նյութի հղումը այս բաժնում, որպեսզի այն հասանելի լինի նրանց: [ Ավելացնել կայք ]
Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանը /ՄԷՍԻ/ հիմնադրվել է 1932թ.: Ռուսաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություների շարքում ՄԷՍԻ-ին աչքի է ընկնում հարուստ փորձով և կայուն ավանդույթներով, ինչպես նաև Ռուսաստանի և արտերկրների համար բարձրակարգ կադրերի պատրաստմամբ:
ՄԷՍԻ-ի շրջանավարտները իրենց գործի վարպետներն են, որոնք զբաղեցնում են վճռական դիրքեր տնտեսության, բիզնեսի, պետական կառավարման համակարգում և միջազգային կազմակերպություններում:
Ռուսաստանում անցկացվող ամենամյա ռեյտինգների արդյունքները ցույց են տալիս, որ ՄԷՍԻ-ին գտնվում է Ռուսաստանի լավագույն բուհերի շարքում: 2004-թվականին համալսարանը ճանաչվեց լաավագույն մոսկովյան բուհ` ուսանողների հետ արտաուսումնական աշխատանքի կազմակերպման համար: Իսկ ըստ 2010թ.-ի Ռուսաստանի հասարակական պալատի և Ռուսաստանի Ինֆորմացիոն նորությունների գործակալության հետազոտությունների արդյունքների ՄԷՍԻ-ն ընդգրկվել է Ռուսաստանի 30 բուհերի ցանկում, որպես դիմորդների համար լավագույն կայքի հեղինակ:
ՄԷՍԻ-ն այսօր դա`
•ճանաչված առաջատար է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում;
•օժտված է ժամանակակից ուսուցման մեթոդներով;
•ապահովված է որակի կառավարման միջազգային համակարգով;
•հարուստ է կրթական ծրագրերի լայն ընտրանիով;
•ապահովված է բարձորակ պրոֆեսորա-դասախոսական կազմով;
•աչքի է ընկնում տարածքային կենտրոնների խոշորագույն ցանցով;
•համագործակցում է համաշխարհային ուսումնական հաստատությունների հետ;
• աջակցում է ուսանողներին ուսանողական կյանքում;
•ունի ժմանակակից նյութական և տեխնիկական բազա;
ՄԷՍԻ-ն հանդիսանում է միջազգային կրթական և գիտա-տեխնիկական ծրագրերի մասնակից` TACIS, ЮНЕСКО, Միջազգային բանկ, Եվրասիա հիմնադրամ, Կադրերի պատրաստման Ազգային ֆոնդ և այլն:
ՄԷՍԻ-ն հանդիսանում է որպես ուսումնա-գիտա-արտադրական համալիր, 13 մասնաճյուղերով, 97 ներկայացուցչություններով և առավել քան 200 տարածքային գործընկերներով` Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում և այլ երկրներում: ՄԷՍԻ-ն տարիների ընդացքում հաստատել է ամուր կապեր արտասահմանյան առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծել իրականացնել վերապատրաստումներ, համատեղ ծրագրեր ինչպես արտասահմանում, այնպես էլ եվրոպական ուսումնական հաստատություններում: Այս արտոնությունները թույլ տվեցին ՄԷՍԻ-ին դառնալ ԱՊՀ երկրների բուհերից առաջինը, որը ստացել է ISO 9001:2000 որակի միջազգային հավաստագիր:
ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղի ստեղծման պատմությունը
ՄԷՍԻ-ի մասնաճյուղերը և ուսումնական կենտրոնները գործում են ՌԴ մարզերում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթիկայում և Բուլղարիայում: 1999 թվականին ՄԷՍԻ-ն հիմնեց իր տարածքային ուսումնական կենտրոնը Հայաստանում: ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղը ստեղծվել է 13.06.2002թ. ՌԴ կրթության և գիտության նախարարության հրամանով, ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարությունների համաձայնեցված որոշման հիման վրա:
ՀՀ կառավարության որոշմամբ մասնաճյուղին տրամադրվել է ուսումնական մասնաշենք:
ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղը, հանդիսանալով որպես կրթական, մեթոդական, գիտա-արտադրական և մշակութային կենտրոն, զարգացնում և առաջարկում է որակյալ կրթություն բոլոր ցանկացողներին: Տեղեկատվական հասարակության պայմաններում ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղը իրականացնում է լիարժեք և արդյունավետ մասնակցություն հանրային և մասնագիտական բնագավառում, իրականացնում է համատեղ նորարական նախագծեր, զարգացնում է ՌԴ և ՀՀ միջև կրթության և մշակույթի բնագավառում համագործակցությունը:
Մասնաճյուղի կրթական ծրագրերը հիմնված են գիտելիքների կառավարման համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամաշտաբ օգտագործման վրա և ուղղված են գիտելիքահենք տնտեսություն կառուցելուն և զարգացնելուն
մասնաշյուղում ուսուցումն իրականացվում է կրթական նորագույն համակարգերի` մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիների և ավանդական մեթոդների կիրառմամբ: ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղի շրջանավարտները ստանում են Ռուսաստանի դաշնության պետական դիպոմ: Ընդունելությունը կատարվում է ուսուցման ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգերով: Մասնաճյուղի անվճար համակարգով սովորող ուսանողների կրթաթոշակը կազմում է 11000-16000 դրամ:
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԱՅՍ ԿԱՅՔԸ ՄԻ ՓՈՐՁ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՐԿ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԻ ԿԱՅՔ: ԱՅՍՏԵՂ ԱԶԱՏՈՐԵՆ ԿԱՐԵՂ ԵՔ ՆԵՐԲԵՌՆԵԼ ԱՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԿԱ ԿԱՅՔՈՒՄ, ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎՐԱ: ԳՐՔԵՐԸ ԴԱՍԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ.... ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՋԱՆՔ ՈՒ ԵՌԱՆԴ ՉԵՆ ԽՆԱՅԵԼՈՒ ԱՅՍ ԿԱՅՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Աշխարհի շատ գիտնականներ և պատմաբաններ փորձել են լուծել այն հանելուկը, թե ինչպե ՞ ս փոքրարքանակ և ռազմային ուժ չունեցող մի ժողովուրդ կարողացել է դիմակայել այդքան փորձությունների և ոչ միայն չի դադարել իր գոյությունը այլև վերածնվել է...
Այս հանելուկի լուծումներից մեկը թաքնված է հայ ժողովրդին բնորոշ գծերից մեկում՝ նրա նվիրվածությանը իր մայրենի լեզվին, գրականությանը և հոգևոր դաստիարակությանը:
Այնտեղ, որտեղ ժողովուրդը ի վիճակի չէր հաղթել սրով՝ հաղթում էր գիր ու գրականությամբ, փոխանցելով այն սերնդից սերունդ, դարից դար հույս ու հավատի հետ մեկտեղ:
5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց Այբուբենը, որից այսօր մենք օգտվում ենք:
Առաջին նախադասությունը գրված նոր այբուբենով եղել է "ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”: Նրա մեջ արտահայտված էր ժողովրդի մեծագույն ձգտումը դեպի գիտությունը, որն ընդգրկում էր ոչ միայն իր մշակույթը, այլև ուրիշ ազգերի մշակույթները, նաև սեփական հոգևոր ժառանգությամբ կիսվելու ցանկությունը ...
Սակայն մինչև այբուբենի ստեղծումը, հայերը այնպես էին հղկել և զարգացրել իրենց լեզուն, որ արդեն 5-րդ դարը համարվում է մեր մշակույթի "Ոսկե դարը”:
Հատկապես հենց 5-րդ դարում և քիչ ուշ ստեղծվել են հանրահայտ հայ գիտնականների գրքերն ու աշխատությունները, ինչպիսիք են Մովսես Խորենացին, Կորյունը, Փավստոս Բուզանդը, Ագաթանգեղոսը, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին և ուրիշները:
Հայկական գրականությունը "Ոսկե դարից” հետո աշխարհին տվել է այնպիսի մեծ բանաստեղծների ինչպիսիք են Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Նաղաշ Հովնաթանը և շատ ուրիշներ: Կարելի է ասել, որ Հայաստանում երբեք չի եղել "պատահական" գրականություն: Հայոց գիրը իր ստեղծման ամենասկզբից դարձել է ժողովրդի ձեռքում մի զենք, որի միջոցով նա պայքարել է իր պայծառ ապագայի համար: XIX -XX դարերի հին և միջնադարյան գրականության լավագույն ավանդույթները շարունակել և զարգացրել են ժամանակի վառ ներկայացուցիչները, ինչպիսիք են Խաչատուր Աբովյանը և Միքայել Նալբանդյանը, Րաֆֆին և Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Թումանյանը, Գրիգոր Զոհրաբը և Սիամանթոն, Դանիել Վարուժանը և Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը և Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, Ակսել Բակունցը և ուրիշները:
Եկել է նոր սերունդ երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների, որոնք իրենց ստեղծագործություններով նոր ուժ են ներդրել հայ գրականության զանազան ոլորտներում, խորացնելով նրա բովանդակությունը և հարստացնելով նրան: Իսկ նրանց գրչից ծագում են նորանոր վեպեր, բանաստեղծությունների և պատմվածքների նոր հավաքածուներ, որոնք արտահայտում են մեր ժամանակի և դարաշրջանի գեղարվեստական նոր իմաստավորումը, մեր ժամանակակիցների գործերը և սխրագործությունները...
...Ո՞վ կարող է թվարկել մեր հոգևոր մշակույթի անսպառ գանձերը:
Եկեք չմոռանանք թե ով ենք մենք, ինչ լեզվով են խոսել մեր պապերը և ինչ իմաստություն են թողել մեզ...
Համակարգի աշխատանքի հիմքում ընկած է միջին լեզվի օգտագործման գաղափարը: Այսինքն` մուտքային ինչ-որ A լեզվից մեկ ուրիշ լեզու թարգմանություն կատարելու համար իրականացվում է A լեզվից թարգմանություն դեպի միջին լեզու և ապա նոր միջին լեզվից կատարվում է թարգմանություն դեպի B լեզու: Միջին լեզուն մի սխեմա է, որի գագաթները հանդիսանում են մուտքային նախադասության բառերով արտահայտված հասկացություններ: իսկ կապերը` շարահյուսական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն նախադասության բառերի միջև: Այսպիսով` միջին լեզուն ներկայացնող գրաֆը լրիվ արտահայտում է թարգմանվող նախադասության իմաստը: Միջին լեզվի առկայությունը թույլ է տալիս հեշտությամբ լուծել մուտքային և ելքային լեզուների շարահյուսական և ձևաբանական տարբերությունների հետ կապված պրոբլեմները: Նրա առկայությունը թույլ է տալիս ստանալ բազմալեզու թարգմանիչներ` ունենալով միայն, այսպես կոչված, կիսաթարգմանիչներ, որոնք ապահովում են երկկողմանի բնական լեզու-միջին լեզու թարգմանություններ: Այս համակարգում միջին լեզուն իր կազմով և կառուցվածքով մոտիկ է ՄԱԿ-ի ծրագրերով մշակվող միջազգային UNL համակարգի լեզվին: Թարգմանության ընթացքում համակարգը օգտվում է թարգմանվող լեզվի շարահյուսության նկարագրությունից և գիտելիքների բազայից: Այդ բազան արտացոլում է առարկայական աշխարհի հասկացողությունները և օբյեկտները և նրանց միջև առկա հարաբերությունները: Սրանց անունները իրենցից ներկայացնում են թարգմանվող լեզվի տերմինները: Ներկայումս գիտելիքների բազան պարունակում է ավելի քան 40 000 հասկացողություններ: Տեքստի իմաստային վերլուծության առկայությունը թույլ է տվել համակարգում ներդնել նաև հատուկ մոդուլ, որն իրականացնում է հայերեն տեքստի տառասխալների ուղղում:
2001 թվականին իր ստեղծումից ի վեր, Վիքիփեդիան դարձել է տեղեկությունների ամենամեծ կայքը համաշխարհային սարդոստայնում։ Վիքիփեդիայի պարունակությունը ազատ է և գրվում է աշխարհով մեկ ցրված մարդկանդ համագործակցությոմբ։ Այս կայքը վիքի է, այսինքն յուրաքանչյուր ոք, ով ունի համացանցին կապված համակարգչի օգտագործման հնարավորություն, կարող է խմբագրել, ուղղել կամ բարելավել հանրագիտարանում գտնվող ինֆորմացիան պարզապես «խմբագրել» հղման վրա սեղմելով։