• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երեխաները չպետք է օրական մեկ բաժակից ավել հյութ խմեն. հետազոտություն

Նույնիսկ համեմատաբար առողջ սնունդը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է փոքրերին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների շրջանում: Արդյունքում պարզվել է, որ 1-5 տարեկան երեխաների 35%-ն օրական խմում է առնվազն երկու բաժակ հյութ:

Մասնագետները զգուշացնում են, որ մինչև 6 տարեկան երեխաները չպետք է մեկ բաժակից ավել հյութ օգտագործեն` հավելելով, որ կարևոր չէ` հյութը բնական է, թե ոչ:

Ընդ որում, սոցիալապես ավելի անապահով ընտանիքներում երեխաները ավելի շատ են չարաշահում հյութի օգտագործումը, այդ կերպ լրացնելով օրգանիզմում վիտամինների պակասը:

«Այս սահմանափակումները կարևոր են, քանի որ ուղիղ կապ կա քաղցր հյութերի օգտագործման և երեխաների առողջության միջև. ճարպակալում և վաղաժամ կարիես կարող է առաջանալ», - նշում է հետազոտության զեկավարներից Սառա Կլարկը:

«Ծնողները հյութը համարում են երեխայի օրգանիզմը վիտամինով ապահովելու բավական հեշտ տարբերակ, սակայն մեր օրերում շատ դժվար է տարբերել 100%-ոց մրգային հյութը շաքարի պարունակությամբ ըմպելիքներից: Համենայնդեպս, սահմանափակվեք օրական մեկ բաժակ հյութով, եթե նույնիսկ այն ամենալավն է», - հավելել է Կլարկը: 

Tert.am

18
Декабрь
0
1095

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar