Սինգապուրցի գիտնականները նոր հայտնագործության հեղինակ են դարձել, ստեղծելով մարդկային համբույրը փոխանցող ռոբոտ` տեղեկացնում է News.au ավստրալական կայքը: Ռոբոտ Kissinger-ն արտաքնապես նման է խոզի: Այն անլար է ու համակարգչից օգտվողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեսնել ընկերոջ համբուրը, ալև զգալ այն: Ռոբոտի զգայուն սենսորային դաշտը նույնությամբ և նույն վայրկյանին փոխանցում է մարդու համբուրը: Հուման Սամանին` գյուտի հեղինակը, ասել է, որ այս հայտնագործությունը հատկապես կօգնի Skype-ից կամ նմանատիպ կայքերից օգտվողներին: «Երբ համացանցում շփվում ես ընկերուհուդ կամ ընկերոջդ հետ, հաճելի է, երբ տեսնում ես նրան, սակայն կրկնակի հաճելի է, երբ նաև զգում ես նրան», - ասել է Սամանին: Tert.am
Հղում դեպի նյութի աղբյուր: http://tert.am/am/news/2012/02/01/kissinger-new-robot/ |