ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊՈՐՏԱԼ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Նորություններ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 24.05.2012, 16:15
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Օգտակար նյութեր
Կրթություն
Գիտություն
Փոքր Չաթ
200
Հարցում
Հարգելի այցելուներ, որ խմբին եք դուք պատկանում
Պատասխաների քանակ: 11075
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » Կրթություն [ Ավելացնել հոդված ]

Հայ եւ վրացի ուսանողների փոխանակման ծրագիր կիրականացվի

Նոր ուսումնական տարում Վրաստանում կսովորեն յոթ հայ ուսանողներ, նույնքան վրացի ուսանողներ էլ` Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ին հայ եւ վրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն շեշտեց, որ դա եւս կօգնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացմանը: «Գիտական կոնտակտները հիմք են երկու ժողուրդների քաղաքական հարաբերությունների զարգացման համար: Այն երիտասարդները, ովքեր կարող են լավ հարաբերություններ ստեղծել հիմա, հետագայում կարող են ակտիվ մասնակցություն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դեսպանը: Նա ուրախությամբ արձանագրեց, որ բացի բարձրագույն կրթական համագործակցությունից նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ հանրակրթության ոլորտում: «Հայ դպրոցականները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջոցառումներին եւ ուրախալի է, որ այդ քայլերը սկսվում են փոքր հասակից»,- նշեց Գեորգի Տաբատաձեն:

 

Հոդվածների Խումբ: Կրթություն | Ավելացրել է: hskox (06.02.2012)
Դիտումներ: 24
Մեկնաբանություների քանակը: 0
Ձեր անունը: Հեռախոսը*:
Email:
Անվտանգության բանալի*:


ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ



ԸՆԿԵՐՆԵՐ







ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն 15
Հյուրեր 15
Օգտվողներ 0

Copyright Ուսում.am © 2012Создать сайт бесплатно