Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ-2013) 31-01-2012
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը`Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ կազմակերպում է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» /«ՄԽԿ 2013»/ ծրագիրը: «ՄԽԿ 2013» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները: Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա /2013թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը/ գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին: Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 450 եվրո և «ՄԽԿ 2013» ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը: Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2012 թ. հունիսի 30-ն է: Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ www.bundestag.de/ips կայքէջից: |