| Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը հայտարարում է 2010-2011 ուս. տարվա ընդունելություն երգարվեստի, պարարվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, լրագրաարվեստի, գեղատեսքի, պրոդյուսերական արվեստի բաժիններում: ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ընդունելության քննական հարցազրույցը անցած այն դիմորդները, որոնց հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում, որակական առաջադիմությունը կկազմի 80%-ից բարձր, կընդունվեն 50% զեղչով: 50-80% որակական առաջադիմություն ունեցողներին կտրվի ուսման վարձի 25% զեղչի իրավունք: Սահմանված է ուսման վարձի 25% զեղչ` >25 տարեկանից բարձր դիմորդների համար >հեռավոր մարզերից եկած դիմորդների համար >երկկողմանի ծնողազուրկ դիմորդների համար .Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ինչպես նաև Արցախի ազատամարտում հարազատներ /հայր, մայր, քույր, եղբայր/ կորցրած դիմորդները կսովորեն ԱՆՎՃԱՐ: Համալսարանի քոլեջ-ստուդիան ավարտողներին տրվում է հնարավորություն` ուսումը շարունակելու համալսարանում ուս. վճարի 50% զեղչով: ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ Դիմորդը համալսարանի ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է >Վեց լուսանկար` 3X4 չափի >Անձնագրի պատճենը >Ինքնակենսագրություն >Ինքնաբնութագիր >Տեղեկանք մշտական բնակության վայրից >Տեղեկանք առողջության վերաբերյալ >Կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը: Գործերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ր: Հասցեն` Ուլնեցու 31 /Զեյթունի հանրակացարանների հարևանությամբ/, հեռ`. 209-806, 209-807, 093 94-93-83 http://BEM-group.am |