ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1. ՀՀ քաղաքացիությունը, 2. բարձրագույն կրթությունը, 3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը / հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են` 1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6. աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փետրվար 2-ից մինչև մարտի 2- ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00 ից 16:00, բացի կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 13:00 ին, ք.Բյուրեղավանի հիմնական դպրոցում,հասցեն` ք. Բյուրեղավան, Ս. Վարդանյանի փ. Տեղեկությունների համար զանգահարել` 0222 65 440 կամ 093423196 հեռախոսահամարով:
http://www.armedu.am
Հղում դեպի նյութի աղբյուր: http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1067 |