Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ: Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի: Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել. - էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է» թեմայով: Մրցույթի պայմանները. -Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: - Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ: - Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը: Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել. - մասնակցի անձնագրի պատճենը, - մասնակցի մեկ լուսանկար, - մասնակցի հասցեն և հեռախոսահամարը, - ԲՈՒՀ-ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը: Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am |