Նորարար ուսուցիչներ մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությանը տեղի կունենա Մայքրոսոֆթի Իննովացիոն կենտրոնում, փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին: Մրցանակաբաշխության արարողությանը կանցկացվի ՀՀ ԿԳ նախարար՝ Արմեն Աշոտյանի, Մայքրոսոֆթ ընկերության տնօրեն՝ Գրիգոր Բարսեղյանի և ՎիվաՍել ՄՏՍ ընկերության տնօրեն՝ Ռալֆ Յիրիկյանի կողմից: Մրցույթին նախագծեր ներկայացրած բոլոր ուսուցիչները կստանան մրցույթի մասնակցության պատվոգրեր և կարժանանան մրցանակների հետևյալ անվանակարգերում՝ 1 - Գլխավոր մրցանակ - մասնակցություն Եվորպական Նորարար ուսուցիչներ ֆորումին, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում, մարտի 19-22, 2012թ. 1 - Առաջին Մրցանակ - սահմանված ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից 1 -Երկրորդ Մրցանակ -սահմանված ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից 1 -Երրորդ Մրցանակ - սահմանված ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից 1-Հատուկ մրցանակ - Սահմանված Մայքրսոֆթ ընկերության կողմից 3 խրախուսական մրցանակ - սահմանված ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից Ուշադրություն. Մրցույթի 2-րդ փուլ չանցած նախագծերը հնարավորություն ունեն ստանալու Հանդիսատեսի համակրանք մրցանակը: Ուսուցիչների կողմից ներկայացված նախագծերի համառոտ նկարագրության հիման վրա ստեղծվել է առցանց քվեարկման հնարավորություն, որտեղ կարող են մինչև փետրվարի 8-ը քվեարկել դուր եկած նախագծի օգտին: Հանդիսատեսի համակրանք մրցանակի համար անցկացվող քվեարկությանը կարող են մասնակցել միայն երկրորդ փուլ չանցած նախագծերը: Քվերկել կարող եք www.itn.am կայքում ստեղծված «Նորարար ուսուցիչներ մրցույթի Հանդիսատեսի համակրանք անվանակարգի քվերակություն» http://www.itn.am/Page.aspx?pageid=149 միջոցով և ընտրելով Ձեր նախընտրած նախագիծը: Մրցանակաբաշխության արարողությունից հետո հաղթող ուսուցիչները կցուցադրեն իրենց նախագծերը, կիսելով իրենց փորձը բոլորի հետ: Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու և Ձեր մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտի ձևը, այցելելով www.itn.am կայքը և հայտեր բաժնից լրացնելով Նորարար ուսուցիչներ մրցույթի մասնակցության հայտ: Նշեմ, որ հայտը լրացնելու համար անհրաժեշտ է ամպայման գրանցվել կայքում: Մրցույթի մասին. Այս տարի մրցույթն անցկացվեց երկու փուլով: Մրցույթին ներկայացվել էին 41 նախագիծ, որոնք դիտարկվեցին գնահատման հանձնաժողովի կողմից, երկրորդ փուլի համար ընտրվեցին 13 նախագիծ, որոնց հեղինակները հրավիրվեցին իրենք նախագծերը ներկայացնելու գնահատման հանձնաժողովի անդամներին անձամբ: Մրցույթ եզրափակիչ փուլ անցած նախագծերը կարող եք տեսնել ստորև
1. Աննա Գալստյան, Տիեզերքը շատ մոտ է,«Օհանյան» կրթահամալիր 2. Սեդա Հարությունյան, Պատկերավորման և արտահայտչական միջոցներ, «Օհանյան» կրթահամալիր 3. Սոնա Միսկարյան, Ճիշտը և սխալը, «Օհանյան» կրթահամալիր 4. Հասմիկ Հակոբյան, Տարեվերջյան ամփոփիչ թեստ. Երկրաչափություն 7-րդ դասարան, Արարատի մարզ, Ջրաշենի միջ. դպրոց 5. Ռուդենկո Ալլա, Պարլադյան Աղավնի, Մելքոնյան Աննա, Հակոբջանյան Արմենուհի,Դարձվածքների զուգակցումը հայերենում,ռուսերենում և անգլերենում, Եվրասիա միջազգային համալսարանի վարժարան 6. Խաչատրյան Լյուդմիլա, Օնլայն թեստեր, Կանոնավոր բազմանկյուններ, Հրազդանի հ.13 ավագ դպրոց 7. Նարինե Գևորգյան, Էշերյան խճանկարներ, Գավառի Ա.Իսահակյանի անվան հ.4 հ/դ 8. Հայկուհի Մուկոյան, CORELDRAW ծրագրի ուսուցողական տեսադասընթաց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան 9. Անուշ Թորոսյան, Գիտելիքների գնահատման օն-լայն համակարգ, Վանաձորի հ.19 դպրոց 10. Ռուզաննա Ստեփանյան, Skyp-ը որպես հեռավար ուսուցման գործիք, Երևանի h.105 դպրոց 11. Հասմիկ Ղազարյան, Անհատական բլոգը ուսուցչի աշխատանքի կազմակերպման միջոց,ՀՀ ԿԳՆ Երևան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 12. Անի Տեր-Արսենյան, Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում, ՀՀ ԿԳՆ Երևան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 13. Մերի Առաքելյան, Արմինե Բաբայան, Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-12-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց, ՀՀ ԿԳՆ Երևան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ակնկալում ենք Ձեր ակտիվ քվեարկությունը: Հարգանքով՝Քրիստինե Գյոնջյան |