Սեմինարի հրավեր. Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր
Հրավիրում ենք սեմինարի: Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր։ Սիրով հրավիրում ենք մասնակցելու սեմինարի, որը կանցկացվի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնագետների կողմից «Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր» թեմայով: Սեմինարը կավարտվի քննարկումով: Նշենք, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը 2009 թվականին ընդգրկվել էր Մայսքրոսոֆթի Նորարար դպրոցներ միջազգային ծրագրում, մասնակցելով մեկամյա շարունականան աշխատանքների, կրթությունը վերափոխելու, տեխնոլոգիաները դպրոց բերելու և նորարության ուժը տարածելու համար: Համառոտ տեղեկատվությոն Նորարար դպրոցներ ծրագրի մասին: Մայքրոսոֆթի "Գործընկերներ ուսման ոլորտում" ծրագրի շրջանակներում "Նորարար Դպրոցներ" ծրագրին և ռեֆորմների ինտենսիվ գործընթացին մասնակցելու համար ամբողջ աշխարհից ընտրվում են դպրոցներ: Դպրոցներն ընտրվում են իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի և վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների` թե իրենց երկրներում, թե տարածաշրջանում և թե ամբողջ աշխարհում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն առաջինն է ընդգրկվել Live@Edu ծրագրում, ակտիվորեն կիրառել ծառայության տրամադրած բոլոր հնարավորությունները՝ ընդգրկելով, ուսուցիչներին, սովորողների և ծնողներին: Նաև իրականացրել է մի շարք թրեյնինգներ այլ դպրոցների ուսուցիչների համար, կիսելով իրենց փորձը և գիտելիքները: Live@Edu ծառայության վերաբերյալ նախնական տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը www.itn.am Սեմինարը տեղի կունենա Մայքրոսոոֆթի Իննովացիոն կենտրոնում փետրվարի 2-ին, ժամը 11-13-ը: Մուտքն ազատ է, առանց նախնական գրանցման: Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հասցե՝
ՀՀ Պետական Ճարտարագիտական Համալսարան Շենք հ.10, 6-րդ հարկ www.micarmenia.am
|