• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Եղեգնաձորի «Գիտելիք» Համալսարան

Եղեգնաձորի «Գիտելիք» Համալսարան

«Գիտելիք» համալսարանը համանուն հիմնադրամի կողմից ստեղծված բուհական և հետբուհական կրթություն ապահովող ուսումնական հաստատություն է: Համալսարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2004 թ. հոկտեմբերի 4-ին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2004թ. մարտի 22-ին, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նույն թվականի հունիս ամսին համալսարանին արտոնել է բակալավրի, դեկտեմբերին՝ մագիստրոսի որակավորման աստիճաններով:
2012թ. մայիսի 4-ից գործում է համաձայնագիր «Գիտելիք» համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջև` հաստատված ՀՀ ԿԳ նախարարության կողմից /համաձայնագիր թիվ 01/06.2/4437-12, 04.05.2012թ./:
Նշված համաձայնագրի շրջանակներում կազմակերպվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, որի արդյունքում «Գիտելիք»-ի ուսանողներին հնարավորություն է տրվում իրենց ցանկությամբ ուսումը շարունակել «Հայբուսակում» և հակառակը, իսկ շրջանավարտներին` օրենքով սահմանված կարգով,համապատասխան ավարտական քննությունները հանձնել և ստանալ պետական դիպլոմ:
18
Декабрь
0
1874

Комментарии к записи: 0

avatar