• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Եկեղեցու պատմություն առարկան այս ուսումնական տարում պահպանվում է». ԿԳՄՍ փոխնախարար

«Հստակ է, որ առարկայացանկի փոփոխությունից մենք խոսելու ենք 2022-23 ուսումնական տարվա համար». ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան այս տարվա առարկայացանկում ընդգրկվելո՞ւ է, թե՞ ոչ: «Եկեղեցու պատմություն առարկան այս ուսումնական տարում պահպանվում է: Հանրակրթության պետական չափորոշչի նախագծով հստակ ամրագրված էր, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուսումնական տարուց»,- ասաց Անդրեասյանը: Լրագրողի մյուս հարցին, թե ե՞րբ է համադրվելու Հայ եկեղեցու պատմություն առարկան Հայոց պատմություն առարկայի հետ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ ճիշտ չի համարում այդ գործընթացն այդպես անվանել: «Մենք ընդամենը խոսել ենք այն մասին, որ Եկեղեցու պատմությունը Հայոց ընդհանուր պատմության մի մասն է և պետք է արտացոլված լինի Հայոց պատմության շրջանակներում: Սա չի նշանակում երկու առարկաների համադրում, սա ընդամենը նշանակում է Հայոց պատմության ամբողջական ներկայացում, ինչը որ արվել է Հայոց պատմություն առարկայի չափորոշչի վերանայման ընթացքում»,- ասաց Անդրեասյանը: Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչներին, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ կվերապատրաստվեն և կկարողանան իրենց տեղը գտնել նոր չափորոշչի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացում:
18
Декабрь
0
499

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar